22/01/2013 11:55
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է հայտարարել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր Արթուր Պետրոսյանը երեկ հացադուլ է հայտարարել` դժգոհելով քրեական գործի նախաքննությունից: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունների լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով):