22/01/2013 09:38
Պատգամավոր Գ. Մինասյան. «Ա. Ղուկասյանը պայքարի ճիշտ ձև չի ընտրել»
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին` «Իրավունք» թերթը զրուցել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ է նշանակում Ղուկասյանի այս քայլը, արդյոք դա նախագահի թեկնածուին հարիր պահվածք է. «Կարծում եմ, այդ հարցը պետք է իրեն ուղղեք, ես որպես քաղաքացի և ընտրող դա պայքարի ճիշտ ձև չեմ համարում, մարդ, որը մտել է նախընտրական պայքարի մեջ, պետք է իր քարոզարշավն իրականացնի նորմերին համապատասխան»,-ասել է պատգամավորը: