23/01/2013 10:20
Ղուկասյանը դեմ չէ հացադուլը շարունակել Հայրիկյանի հետ
Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության ժամանակ երեկ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտնել է նրան միանալու իր մտադրության մասին:
«Առավոտ» թերթը գրում է, որ Ղուկասյանն առանձնապես չի ոգևորվել Հայրիկյանի որոշումից: Հայրիկյանն ասել էր, որ պատրաստվում է նրան միանալ մի երեք օրով ու համոզել միասին ընդհատել հացադուլը: «Առավոտ»-ի հետ զրույցում Ա.Ղուկասյանն ասել է. «Գտնում եմ` որևէ պայքար չի կարելի թողնել կես ճանապարհին: Պարույր Հայրիկյանը կարևորում է մեր երկրում այս խնդիրը: Դեմ չեմ, որ նա միանա, բայց ես իմ հացադուլն անելու եմ անժամկետ»: