24/01/2013 11:59
Կառավարությունը հավանություն տվեց Դումանյանի առաջարկին
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց «Վիտամինների գործարան» ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ՀՀ կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին որոշման նախագիծը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: