24/01/2013 09:23
Արձակուրդ հանուն ընտրությունների
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` Կովալը, հունվարի 21-ից դարձյալ արձակուրդի մեջ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետն ասել է. «Մինչև փետրվարի 19-ն արձակուրդում եմ լինելու, հենց քարոզարշավի համար եմ արձակուրդ վերցրել, որպեսզի լրատվամիջոցները չշահարկեն, թե մարզպետն օգտագործում է իր աշխատանքային ժամանակը` պետության կողմից աշխատավարձով քարոզարշավ է կազմակերպում»:
Թերթի այն դիտարկմանը, թե ինչպես է իրեն հաջողվում մշտապես «անհարմար» իրավիճակների ժամանակ շատ արագ արձակուրդի մեկնել, Կ. Շահգալդյանն ասել է. «Շատ հաճախ արձակուրդ չեմ կարող գնալ, օրենքով սահմանված կարգով ես արձակուրդ եմ գնացել, ես դրա իրավունքն ունեմ»: