24/01/2013 14:53
Տիգրան Դավթյան. Բոլոր թեկնածուների տնտեսական ծրագրերը նույնն են
ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների տնտեսագիտական ծրագրերում սկզբունքային տարբերություններ չկան. բացառություն է դաշնակներինը` սոցիալիստական ուղղվածության, նաև կոմունիստներինը: Այսօր այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ըստ նրա, լիբերալ, շուկայական, ազատական սկզբունքները նույնն են և դա ըստ նախարարի, լավ է, քանի որ ռիսկ չկա, որ երկրի տնտեսությունը կգնա տնտեսական քաղաքականության այլ ուղղությամբ:
«Մեխանիզմների առումով տարբերություներ կան և դա նորմալ է, իսկ մոտեցումները` տեխնիկայի հարց է»,-ասաց Տ. Դավթյանը: