26/01/2013 11:25
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները կդիմեն դատարան
Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել` երգչուհու մահվան պատճառները պարզելու համար: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆ. Մարտիրոսյանի քրոջ որդին` ԱՄՆ-ում բնակվող Մանուկ Սահակյանը: Հարցին, նրանք ում են մեղավոր համարում, նա չպատասխանեց, նշելով, որ իրենք վճռական են տրամադրված, իսկ մեղավորներին դատարանը կպարզի:
Նրա խոսքով՝ այժմ հայ փաստաբանը փաստաթղթերն է հավաքում, և պատրաստ լինելուն պես նրանք հայց կներկայացնեն դատարան, իսկ դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ:
Մանուկ նաև նշեց՝ Ֆ. Մարտիրոսյանը երբևէ առողջական խնդիրներ չի ունեցել, հիվանդանոց է գնացել իր ոտքով, սակայն վիրահատությունից հետո ցավեր է ունեցել, և նորից է դիմել բժշկի:
«Լեղապարկի վիրահատություններ անում են նույնիսկ ոչ զարգացած երկրներում: Նա շատ առողջ է եղել, ինչ-որ ցավեր ուներ, գնաց հիվանդանոց, քարեր հայտնաբերեցին, որոնք պետք է հեռացնեին»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստանում կլինի դեկտեմբերի 9-ին
Կառավարական հանձնաժողով` Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ