28/01/2013 17:20
Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 ակտիվիստների
Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 ակտիվիստների, ովքեր մայրաքաղաք Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի կառավարության դեմ ցույց են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրա» պարբերականը:
Ավելի քան 100 ցուցարարներ հավաքվել էին Բաքվում ու վանկարկում էին «Ազատություն» և պահանջում էին նախագահ Ալիևի հրաժարականը:
Բողոքի պատճառը Իսմայիլում տեղի ունեցած բողոքի ակցիան էր, որտեղ ոստիկանությւոնը արցունքաբեր գազ էր օգտագործել հարյուրավոր ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին շրջանի ղեկավարի հրաժարականը:
«Մեր համբերության բաժակը լցվել է: Մարդիկ դժբախտ են այս վարաչակազմի պատճառով: Մենք պահանջում են իշխանափոխություն»,- նշել է իրավապաշտպան Մալահաթ Նասիբովան:
Հիշեցնենք, որ Իսմայիլում անկարգությունների պատճառն հունվարի 23-ին տեղի ունեցած ավտոպատահարն է. տեղի ղեկավար Նիզամի Ալեքպերովի զարմիկին պատկանող Hummer մակնիշի ավտոմեքենան, որում եղել է նաև ադրբեջանցի նախարարներից մեկի որդին՝ Վուգար Ալեքպերովը, բախվել է մեկ այլ մեքենայի, ինչից հետո Ալեքպերովը դուրս է եկել մեքենայից և սկսել վիրավորել մյուս մեքենայում եղած անձանց:
Միջադեպի արդյունքում շրջանի բնակիչները, տեղեկանալով Ալեքպերովի պահվածքի մասին, բարկացած շարժվել են նրա ընտանիքին պատկանող շենքերի ու շինությունների ուղղությամբ և սկսել ավերել դրանք: Ականատեսների պնդմամբ` անկարգություններն ուղեկցվել են կրակոցներով:
Բարկացած ամբոխը ներխուժել է Իսմայիլիի ղեկավար Նիզամի Ալեքպերով առանձնատուն, այրել տարածքում եղած մեքենաները, ինչպես նաև` նրան պատկանող հյուրանոցը: