28/01/2013 13:37
ՀՀ նախագահի թկենածու. Հայաստանի հանքարդունաբերության 75 տոկոսը ստվերում է
Հայաստանի հանքարդյունաբերությունը 75 տոկոս ստվերում է, ոլորտը ցույց է տալիս 200 մլն դրամ շրջանառություն, իսկ մաքսային ելք ու մուտքից դատելով` այն 800 մլն դրամ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Պատասխանելով Aysor.am-ի՝ ի՞նչ կփոխեիք Հայաստանի բնապահպանության քաղաքականության մեջ հարցին, ասաց, որ անկյունաքարային դրույթ է առաջարկում` բնական ռեսուրսները չվաճառել, ինչպես արվում է գործող համակարգով. Բնության ռեսուրսները ժողովրդի հարստությունն է և այն չի վաճառվում:
«Այժմ ինչ-որ ռոյալթիներ են մտցրել` անեկդոտային վճարներ»,- ասաց Հ. Բագրատյանը և հավելեց, որ իր քաղաքականությունը այս ոլորտում գործող համակարգից տարբերվում է 180 աստիճանով: