29/01/2013 09:26
ՀԱԿ-ը` կուսակցությո՞ւն, Զուրաբյանն էլ` նախագա՞հ
«168 ժամը» գրում է. «ՀԱԿ-ում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե այդ կառույցը կարող է վերակազմավորվել և դառնալ կուսակցություն: Այդ մասին ակնարկել է նաև մոսկվաբնակ, «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը:
ՀԱԿ անդամների մեծամասնությունը, սակայն, չի ցանկանում կորցնել իր ինքնուրույնությունը և իր սեփական կուսակցությունը լուծարելով` դառնալ ՀԱԿ անդամ: Բայց այս ձևով, երբ կուսակցություններից յուրաքանչյուրն ամեն անգամ իր դժգոհությունն է ներկայացնում ՀԱԿ քայլերից, ևս չի կարող շարունակվել:
Ենթադրվում է, որ ՀԱԿ կուսակցության նախագահ կդառնա Լևոն Զուրաբյանը»: