29/01/2013 19:57
ԿԸՀ-ում հունվարի 31-ին և փետրվարի 2-ին բաց դռների օրեր են
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ին` ժամը 13.00-ին և փետրվարի 4-ին` ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օրեր քաղաքացիների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բաց դռների օր է հայտարարվում նաև փետրվարի 2-ին` ժամը 12.00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների համար, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին:
Միջոցառմանը կարող են մասնակցել նաև ԿԸՀ-ում չհավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունները: