30/01/2013 10:26
Ադրբեջանում 20 լրագրողներ և իրավապաշտպաններ են ձերբակալվել
Երեքշաբթի օրը Ադրբեջանի Իսմայիլի շրջան ժամանած իրավապաշտպանների և լրագրողների խումբը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ոստիկանության բաժանմունքում մոտ 15 ժամ պահվել է: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իսմայիլի շրջանում նախորդ շաբաթվանից ոստիկանության և տեղի բնակիչների միջև բախումները շարունակվում են:
Ներկայումս բախումների երկու պատճառ է նշվում՝ նշյալ շրջանի ղեկավարի ապօրինություններ և երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանները:
Աղբյուրի փոխանցմամբ, պատվիրակության անդամները 20-ն են եղել:
Քաղաք մտնող անցակետում ճանապարհային ոստիկանությունը բոլոր ուղևորներին կանգնեցրել է` ճշտելու համար այցելության նպատակները:
Երբ պատվիրակությունը ժամանել է քաղաք, բոլորին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:
Նշենք, որ Բաքու ժամանած լրագրողների և իրավապաշտպանների խումբը եկել էր ձերբակալված ցուցարարների հարազատների հետ զրուցելու, ինչպես նաև լսելու վերջիններիս բողոքները կատարվածի վերաբերյալ: