30/01/2013 12:38
Հրաչ Բերբերյանը լավատես է դարձել
«Կառավարությունը դեմքով շուռ է եկել դեպի գյուղացին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նշեց, որ այժմ անասնակերի խնդիր կա, մսի գինը բարձր է, մորթ է գնում, գարնանը, երբ խոտը կբարձրանա` միսը կթանկանա. այժմ մեկ հակ խոտը վաճառվում է երկու-երեք հազար դրամով, այս իրավիճակը քիչ անասնակերի հետևանք է:
Հ.Բերբերյանը խոսեց նաև կառավարության սուբսիդիաներից` դիզվառելիքի և ազոտական պարարտանյութից, նշեց, որ պարարտանյութի քանակը սահմանափակ չէ, հանրապետության պահանջարկը կբավարարի, իսկ դիզվառելիքի և պարարտանյութի գնման համար իրականացվելու է պետական գնում, ոչ թե նախորդ տարվա նման, երբ գնումը կատարվել էր առանց մրցույթի:
Նա նաև հիշեցրեց, որ պարարտանյութը 6000 դրամ է և, դիմելով հատկապես գյուղապետերին, ասաց` չփորձեն 6000-ից ավելի գումար վերցնեն մեկ տոպրակ պարարտանյութի համար: