30/01/2013 18:42
Նոտարի գործունեությունը նախարարի հրամանով կասեցվել է
ՀՀ արդարադատության նախարարը հունվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի: Այս մասին հաղորդում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:
Նախարարը պահանջում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով պաշտոնից ազատել նոտար Ալվարդ Մելքոնյանին:
Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի հունվարի 17-ի որոշմամբ բավարարվել է:
Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հունվարի 22-ի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է: