31/01/2013 09:53
«Կարֆուր»-ի դեմ օլիգարխների արշավը կարող է վնասել ՀՀ-ի միջազգային վարկանիշը
«Կարֆուր» հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը. գրում է «Առավոտը»:
Թերթի ունեցած տեղեկություններով` հայաստանյան իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ «Կարֆուր»-ի դեմ տեղական օլիգարխների կողմից կազմակերպված արշավի հետևանքով Doing Busness-ի, Index of Economic Freedom-ի և մի շարք այլ միջազգային ռեյտինգային կազմակերպությունների ինդեքսներում Հայաստանի դիրքերն առնվազն 30-50 կետով նահանջ կունենան:
Թերթը հիշեցնում է, որ տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն առաջատար է` ԱՊՀ-ում զբաղեցնելով 38-րդ, իսկ Doing Busness-ում` 32-րդ հորիզոնականները: