31/01/2013 10:02
Դավթաշենում ելույթ ունեցած կինը ՀՀԿ անդամ չէ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջականերում անցյալ շաբաթ Դավթաշեն համայնքի կանանցից մեկի ելույթը «Չեբուռաշկայի» մոտիվներով իսկական հիթ է դարձել սոցիալական ցանցերում»:
Ելույթ ունեցած կինը՝ Սիրանույշ Մկրտչյանը թերթի հետ զրույցում հերքել է շրջանառավող լուրերը, թե ինքը ՀՀԿ անդամ է և աշխատում է Դավթաշենի թաղապետարանում՝ նշելով, որ իր ելույթը ինքնաբուխ է եղել: «Ես ոչ մի քաղաքական թեմա չեմ արծարծել, իսկ մարդիկ չարացան իմ նկատմամբ»,-նշել է Ս. Մկրտչյանը: