31/01/2013 09:49
Հայրապետյանը ՀՀ նախագահի հետ հանդիպելու նպատակ չի ունեցել
«Հրապարակ»-ը գրում է, որ առժամանակ առաջ փորձել են Ռուբեն Հայրապետյանից ճշտել, ճի՞շտ է, որ ֆրանսիական «Նուվել դը Արմենի» ամսագրին տված հարցազրույցից հետո տևական ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն չի հաջողվել:
«Սերժ Սարգսյանը, բացի Հանրապետական կուսակցության նախագահ լինելուց, նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած շարքային կուսակցական կամ քաղաքացի պետք է կարողանա ցանկացած ժամանակ հանդիպել նրան»,- ասել է նա:
Բայց նախկինում շուտ-շուտ էիք հանդիպում: «Այսինքն` դուք իմ կողքից քայլելով գնում էիք ու տեսնո՞ւմ, թե ես շուտ-շուտ, թե ուշ-ուշ էի հանդիպում, հա՞... ասեմ` իմացեք, ես նախագահի հետ հանդիպելու խնդիրներ երբեք չեմ ունեցել և չունեմ»,-նշել է Հայրապետյանը: