01/02/2013 10:40
Պարույր Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու մասին որևէ բան չի ասել
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ որևէ խոսակցություն դեռևս չի եղել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային ինքնորոշում միավորման արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:
Պարույր Հայրիկյանն այս պահին գտնվում է վիրահատարանում:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Նախորդող հրապարակում `
ՀՀ նախագահի` փետրվարի 18-ի ընտրությունները կարող են հետաձգվել
Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ