05/02/2013 09:45
«Կարֆուր» ցանցի հետ պայմանագիրը կասեցվել է Ալեքսանյանի հորդորներո՞վ
«Ժամանակ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` «Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը։
Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, դա հիմնականում արել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում։
Հիշեցնենք, որ նախնական հայտարարությամբ, «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
Նշենք, որ «Կարֆուրը» տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն և հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառել Հայաստանում. օրինակ՝ նույն ձեթը, շաքարավազը, ալյուրը և այլն։