05/02/2013 09:09
Քոքոբելյանը հրաժարվեց «Ժառանգությունից» հանուն աշխատավարձի՞
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ պաշտոնապես հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցությունից: Նա այսուհետ հանդես կգա անկախ պատգամավորի կարգավիճակով:
«Ժողովուրդ» թերթը նկատում է, որ այս իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ Քոքոբելյանն ընդգրկված չլինելով որևէ մշտական հանձնաժողովում, հայտնվել է ԱԺ աշխատավարձից զրկվելու վտանգի առաջ: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ պատգամավորներն ընդգրկվեն նաև հանձնաժողովների մեջ, հակառակ դեպքում դա կդիտվի որպես անգործություն:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ` անգործունակ ճանաչվելու հեռանկարից ելնելով` Քոքոբելյանը հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցությունից: