05/02/2013 09:30
ԱԺ որոշ աշխատակիցների շրջանում խիստ դժգոհությո՞ւն է հասունանում
«Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ լուրջ դժգոհություն է հասունանում ԱԺ պատգամավորների օգնականների ու խմբակցությունների փորձագետների մոտ:
Բանն այն է, որ 2013թ. 10-15 հազարով բարձրացրել են ԱԺ պետական ծառայողների` ԱԺ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը, մինչդեռ պատգամավորների օգնականների ու խմբակցությունների փորձագետներինը` ոչ:
Պատճառն էլ այն է, որ պետական բյուջեով նրանց համար աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: