06/02/2013 12:41
2012-ին Հայաստան է այցելել 843.330 զբոսաշրջիկ
2012-ին Հայաստան է այցելել 843 հազար 330 զբոսաշրջիկ, որը 11.3 տոկոսով ավելի է, քան 2011-ին: Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը` հավելելով, որ նախորդ տարվա համեմատ, Հայաստան է այցելել 85 հազարով ավել զբոսաշրջիկ:
Նա համեմատության համար նշեց, որ համաշխարհային զբոսաշրջության թիվն աճել է 4 տոկոս:
Ա.Պետորոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի համաշխարհային տուրիտական այցելությունները հատել է 1 մլրդ այցելուի սահմանագիծը:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ այս տեմպերը շարունակելու դեպքում Հայաստանն առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում զբոսաշրջության այցելությունը կարող է հասնել 1 մլն-ի: