06/02/2013 16:50
Արա Պետրոսյանը կողմ է «Carrefour»-ին
«Ես հաստատ չգիտեմ «Carrefour»-ը մտնում է Հայաստան, թե ոչ, սակայն և՛ որպես քաղաքացի, և՛ որպես փոխնախարար հետաքրքրված եմ, որպեսզի «Carrefour»-ը մուտք գործի հայաստանյան շուկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Նշենք, որ «Carrefour»-ի բացմանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր Twitter-ի էջում՝ նշելով, որ Բրյուսելում այցելում էր «Carrefour», և կարծում է, որ եթե ցանցը մտնի հայկական շուկա, այն մրցակցություն կապահովի: