07/02/2013 14:53
Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Պրահա
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնել է Պրահա` փետրվարի 7-9-ը Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 29-րդ նիստին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Ներկա տնտեսական իրավիճակը» և «Ֆինանսական կայունության ընթացիկ խնդիրները» թեմաները: ԿԲ նախագահը մասնակցելու է նաև Չեխիայի կենտրոնական բանկի 20-ամյակին նվիրված համաժողովին և միջոցառումներին: