07/02/2013 09:11
Ադրբեջանը և Ռուսաստանը գազի գնման պայմանագիր կստորագրեն փետրվարին
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը 2013թ.-ի ադրբեջանական գազի գնման մասին պայմանագիրը կստորագրեն փետրվարին:
RBC-ի փոխանցմամբ, Դորոխինը նշել է, որ 2012թ.-ին ադրբեջանական գազի արտահանումը Ռուսաստան պետք է կազմեր 3 միլիարդ խմ գազ, սակայն իրականում արտահանվել է 2 միլիարդ խմ գազ:
Նրա խոսքերով, փետրվարին կստորագրվի գազի շուրջ նոր պայմանագիր, որը ձեռնտու կլինի 2 կողմերին: