07/02/2013 17:24
Ձերբակալված անձանց պահման վայրի պետը ազատվել է պաշտոնից
Հայաստանի ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրի (ՁՊՎ) պետ Էդիկ Գալստյանը Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանապետի հրամանով այդ պաշտոնին է նշանակվել Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանը, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը: