07/02/2013 16:08
Gallup. Քաղաքացիների 24%-ը երկրի տնտեսական վիճակը շատ վատ է գնահատում
Մեր քաղաքացիների 24 %-ը երկրի տնտեսական վիճակը գնահատում է շատ վատ: Սրա մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի փետրվարի 2-5-ն անցկացրած հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակից քաղաքացիների 35 %-ը երկրի վիճակը վատ է գնահատել, 6%-ը նշել է, որ երկրի տնտեսական վիճակը միջին մակարդակի է: Եվ միայն 3 %-ին է գոհացրել երկրի տնտեսական վիճակը:
Սեփական ընտանիքի նյութական վիճակը հարցվողների 60%-ը գնահատել է միջին, 21%-ը` վատ, 9%-ը` շատ վատ և միայն 9%-ին է գոհացրել սեփական ընտանիքի տնտեսական վիճակը:
Հարցին, թե ձեր կարծիքով դուք կամ ձեր ընտանիքը մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լա՞վ, թե՞ վատ եք ապրելու, հարցվողների 40%-ը պատասխանել է, որ ապրելու է այնպես, ինչպես այժմ: 21%-ը կարծում է, որ որոշ չափով ավելի լավ է ապրելու, 13%-ի կարծիքով, վիճակը փոխվելու է դեպի վատը: Եվ 6%-ը համոզված է, որ մեկ տարի անց մենք ապրելու ենք զգալիորեն ավելի վատ պայմաններում: