07/02/2013 11:46
ՍԱՊԾ-ի տեխաշխատակիցները կխրախուսվեն
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 938-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծ:
Նախարարն առաջարկեց նյութական խրախուսման համար արտաբյուջետային միջոցների հաշվին գումար հատկացնել Սննդի անվտանգության պետական ծառայության տեխնիկական սպասարկումն իրականացող անձնաց:
Գործադիրը հավանություն տվեց առաջարկին: