08/02/2013 10:07
Ինչո՞ւմ է վարչապետի մոսկովյան այցի ինտրիգը
«Հրապարակի» տեղեկություններով` փետրվարի վերջին-մարտի սկզբին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ:
Լուրի իսկությունը թերթը փորձել է ճշտել Տիգրան Սարգսյանից: «Այդպիսի այց, այո, կա: Նմանատիպ հանդիպումները պլանավորվում և իրականացվում են մեր դիվանագիտական կորպուսի միջոցով, այս պահին ընթանում է այցի նախապատրաստական փուլը»: Օրակարգը ճշտվա՞ծ է: «Բնականաբար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը միշտ էլ հարուստ է տնտեսական հարցերով, որոնք էլ ընդգրկված են հանդիպման օրակարգում»: «Հրապարակի» հիշեցմամբ` այցը, փաստորեն, լինելու է ընտրություններից անմիջապես, ինչպես նաև վերջերս Տիգրան Սարգսյանի` Մաքսային միության մասին արած հայտարարություններից հետո, ինչն էլ բավականին «հետաքրքիր», եթե չասենք` ինտրիգային է դարձնում այցը: