09/02/2013 09:11
Ինչու չի կողմնորոշվում Հայրիկյանը
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերջնականապես չի կողմնորոշվել` դիմելու է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, թե` ոչ: Թերթի աղբյուրները պնդում են, որ Հայրիկյանն այդպես, իրականում, փորձում է Սերժ Սարգսյանից պաշտոն պոկել:
Մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նա ցանականում է դառնալ պատգամավոր, այն էլ` մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ խոսակցություն է եղել, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականներից մեկը նշանակվի գործադիրում, որպեսզի Հայրիկյանն այդ ընտրատարածքում առաջադրվի ու հաղթի: Այս տարբերակը, սակայն, առայժմ հավանություն չի ստացել ՀՀԿ-ում:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդը» զրուցել է Պ. Հայրիկյանի հետ, սակայն վերջինս հերքել է շրջանառվող խոսակցությունները: «Ես նախագահի ընտրություններին եմ մասնակցում, նախագահ եմ ուզում դառնալ ոչ թե պատգամավոր»,- ասել է նա: