11/02/2013 17:04
ՀՀԿ-ականների՝ կաշառք բաժանելու մասին հրապարակումն ուղարկվել է ՀՔԾ
Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամները բնակարաններ են այցելելել և ընտրակաշառք առաջարկել: Այս մասին նախօրեին հաղորդում է ստացել www.iditord.org էլեկտրոնային կայքը: Ըստ կայքում տեղադրված հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց քաղաքացիներին առաջարկել են 20 հազար դրամ:
Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։