11/02/2013 11:58
Պարույր Հայրիկյանի դիմումը ՍԴ-ն կքննի այսօր` մինչև ժամը 16:30-ը
Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունման հարցը կքննի այսօր` մինչև 16:30-ը: Այս մասին Aysor.am -ի թղթակցին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Պ. Հայրիկյանը դիմել է ՍԴ` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու խնդրանքով, որով ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգվում են 2 շաբաթով: