12/02/2013 12:13
Բռնաբարության դեպքերն ավելացել են 4-ով, սպանության դեպքերը նվազել են 10-ով
«2012 թ.-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում 796 դեպքով` կազմելով 15.776, սակայն նկատվել է որոշ հանցատեսակների աճ: 1037 դեպքով ավելացել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը ավելացել են 281-ով, մարդկանց թրաֆիքինգի դեպքերը` 3-ով, և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները` 34-ով»,-այսօր ՀՀ Գլխավոր դատախազությունում հրավիրված կոլեգիայի նիստում ասաց Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Նրա խոսքով, ավելացել են նաև բռնաբարության կամ դրանց փորձերի դեպքերը, 2012 թ. արձանագրվել է նման 19 դեպք, 2011 թ.-ին արձանագրված 15 դեպքի դիմաց, իսկ սպանության դեպքերը նվազել են 10-ով, սպանության փորձերի դեպքերը` 4-ով:
Կոլեգիայի նիստը վարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հեվսեփյանը, ներկա են զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, Արցախի գլխավոր դատախազը: