12/02/2013 14:15
Մանասերյանը՝ հիշողության, թեկնածուների ու խձորենուց իջած ձմերուկի մասին
Պետք է ավելի լրջորեն մոտենալ նախագահի ինստիտուտին: Ամեն մի տեղից վեր կացող փորձում է իր թեկնածությունը առաջադրել` անլրջություն է հաղորդում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով այն, որ ՀՀ նախագահի թեկնածուներից շատերը չունեն նախընտրական ծրագրեր, ասաց «Այլընտրանք» կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նշենք, որ նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն (Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան և Հրանտ Բագրատյան- խմբ.) են ներկայացրել նախընտական ծրագրեր:
Թ.Մանասերյանը նաև նշեց, որ նախագահի թեկնածուներ են առաջադրվել մարդիկ, ովքեր մինչ այս հանրությանը ծանոթ չեն եղել, ուղղակի մի օր «հանկարծ արթնացել են» և որոշել առաջադրվել: Տնտեսագետի պնդմամբ՝ այդպես չի լինում:
Մի օր, արթնանալուց հետո նման որոշում կայացրած մարդկանց Թաթուլ Մանասերյանը խորհուրդ է տալիս մի գյուղ ղեկավարել՝ չմոռանալով մատնանշել որոշ մարդկանց «արատավոր անցյալը, ովքեր կուրծք ծեծելով և կոչումներով փորձում են զարմացնել մարդկանց»:
Նրա խոսքով՝ միայն թեթևամիտ, հիշողության կորուստ ունեցող մարդը կարող է սպասել, որ խնձորենուց ձմերուկներ կիջնեն: