13/02/2013 19:55
Երիտասարդներն իրար ծեծել և հայհոյել են Տերյան փողոցում
Այսօր ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տերյան փողոցում գտնվող մի բարի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, 1972 թ. ծնված Արթուր Մ.-ին և 1983 թ. ծնված Հովհաննես Հ.-ին: Վերջիններս, նշված ժամին, նույն վայրում, հարվածել և հայհոյանքներ են տվել միմյանց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: