14/02/2013 20:26
ՊՆ. Ադրբեջանը ներքին սպառման համար նման տեղեկություններ է շրջանառում
«Վերջին օրերին, ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին լռեցնելուն ուղղված գործողությունների իրականացման արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ է գրանցել: Իր կորուստները արդարացնելու համար վերջինս ներքին սպառման համար նման տեղեկություններ է շրջանառում: Ադրբեջանն ուղղակի ապատեղեկատվություն է տարածում»,- մեկնաբանելով Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե վերջին շաբաթվա ընթացքում հայկական կողմը 7 կորուստ է գրանցել, ևս 4-ը վիրավորվել են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին, Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները` դիվերսիոն խմբերը, դիպուկահարները, հայ-ադրբեջանական զորքերի սահմանագծի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կտրուկ ակտիվություն է դրսևորում, ինչի արդյունքում երկուստեք զոհեր և վիրավորներ են գրանցվել: