14/02/2013 09:03
Հրազդանի քաղաքապետը հերքել է 1 ձայնի համար 30 000 դրամ առաջարկելու լուրերը
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր խմբագրություն երեկ զանգահարել է Հրազդան քաղաքի մի բնակչուհի ու հայտնում էր, որ ՀՀԿ-ի շտաբից իրենց կանչում են ու անձնագրի տվյալներ պահանջում։
Թերթի զրուցակիցը նշել է, որ ինքը չի ցանկանում, որպեսզի իր անուն-ագանունը հրապարակվի, քանի որ վախենում է հետագայում խնդիրների առաջ կանգնելուց։
Հրազդանի բնակչուհին նշել է, որ ՀՀԿ շտաբում իրենց ասել են, որ մեկ ձայնի համար 30 հազար դրամ գումար են տալու»: Թերթի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հերքել է տեղեկությունը: