14/02/2013 14:45
Էպոսագետը Հայրիկյանի դեմ մահափորձի մեջ մեղադրում է Րաֆֆի Հովհաննիսյանին
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի խոսքով, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ մեղավոր է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից: Այդ կազմակերպության անդամներ են նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, իսկ Պարույր Հայրիկյանը պատահաբար ընտրված զոհ է: Պ. Հայրիկյանը գիտեր, որ իր դեմ նման բան է կազմակերպվելու: Գուցե Ր. Հովհաննիսյանը չի իմացել, բայց այն ուժերը, որ իրեն սատարում և ֆինանսավորում են, հաստատ իրենց գործն է»,- ասաց էպոսագետը:
Նրա խոսքով, որոշ ժամանակ առաջ Հայաստանում կազմակերպվել է մասոնական հավաք, որի մասնակիցների անուններն այդպես էլ չհրապարակվեցին, իսկ իրեն մեղադրելով, ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել ընտրապայքարի միակ թեկնածուին, ով ազգայնական գաղափարներով է առաջնորդվում: