14/02/2013 12:36
Տիգրան Դավթյան. Կառավարությունը շահագրգռված է Carrefour-ի բացմամբ
Կառավարությունը շահագրգռված է, որ Carrefour-ի նման հեղինակավոր ընկերությունները մուտք գործեն Հայաստան: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարը նշեց, որ դա մրցակցության ավելացում է, որը հնարավորություն կտա բնակչությանը ավելի մատչելի ապրանքներից և ծառայություններից օգտվել. «Դա վերաբերում է ոչ միայն Carrefour-ին, այլ նաև մյուս արտերկրյա ձեռնարկություններին` Հայաստանի տնտեսության մեջ ներգրավվելու առումով»:
Նախարարը նշեց, որ Հայաստանում Carrefour-ի բացման ձգձգումը կապված է 2 բիզնեսների միջև պայմանների ճշգրտման հետ: