14/02/2013 12:16
Ձեռնարկությունները կհամաֆինանսավորվեն և կվարկավորվեն պետության աջակցությամբ
Պետությունը անում է առաջին քայլը. առաջին անգամ բյուջետային ռեսուրսներից միջոցներ են տրամադրվելու ձեռնարկություններին, համաֆինանսավորման սկզբունքով, վարկային աջակցության տեսքով: Այսօր արդյունաբերական աջակցության ծրագրերը մանրամասնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Արդեն ձևավորվել է արդյունաբերության աջակցության հիմնադրամը, որի նիստը տեղի է ունեցել վերջերս:
Նախարարը նշեց, որ մոտ 500 մլն դրամ կապիտալ ունեցող հիմնադրամի միջոցներն ուղղվելու են այն ձեռնարկություններին, որոնք նոր շուկաներ ներթափանցելու խնդիր ունեն, նաև վարկային ռեսուրսները կսուբսիդավորվեն, որը կանի Ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը գործում է էկոնոմիկայի նախարարարության շրջանակներում:
Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարվա ընթացքում կիրականացվի 5-6 խոշոր ծրագրեր, և միայն այն ծրագրերը, որոնք բավարարելու են հստակ չափանիշներին: