14/02/2013 18:24
ԱԱԾ-ն Վ. Սեդրակյանի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել
«Ես ոչինչ չեմ կարող ասել: Եթե լինում է հրապարակման ենթակա տեղեկատվություն, մենք հաղորդագրություն ենք տարածում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ լրատվական բաժնի պետ Արծվին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մինչև այժմ կանչվե՞լ է ԱԱԾ հարցաքննության:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին և դրան հաջորդած ձերբակալություններին, Վարդան Սեդրակյանը նշեց, որ հիմանվոր կասկածներ ունի, որ դա ՀՀ նախագահի թկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող մասոնական կազմակերպության արածն է: