15/02/2013 09:25
Ընտրություններից հետո պաշտոնյաների շարքում հնարավոր է փոփոխություններ լինեն
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրել է, որ այս օրերին հատկապես ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ չի բացառվում` Տարոն Մարգարյանը հրաժեշտ տա քաղաքապետի իր աթոռին: Սրան զուգահեռ վերստին շրջանառության մեջ է դրվել այն կարծիքը, թե Գագիկ Բեգլարյանն ամեն կերպ փորձում է վերադառնալ քաղաքապետարան` հայտարարելով, որ ինքը ժամանակավոր է ստանձնել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:
Սերժ Սարգսյանն առայժմ չի որոշել, թե ինչպես է վարվելու Տարոն Մարգարյանի և Գագիկ Բեգլարյանի հետ:
Ի դեպ`«ՉԻ» տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս պահին որևէ մեկին որևէ պաշտոն չի խոստացել և երաշխիքներ չի տվել, որ ներկայիս պաշտոնյաները մնալու են իրենց տեղում: Այնպես որ, Սերժ Սարգսյանի նոր թիմը կձևավորվի ընտրություններից հետո: