16/02/2013 17:37
Հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am և www.passportvisa.am համացանցային կայքերում հրապարակել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ: