18/02/2013 19:17
18.30-ի դրությամբ քվեարկել է 978 կալանավոր
Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում կալանավորված է 4742 անձ, նրանցից 1028-ը ունեն ընտրական իրավունք: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
Առուստամյանի խոսքով՝ ՀՀ տարածքի 12 քրեակատարողական հիմնարկներից 7-ում ձևավորվել են ընտրական տեղամասեր:
Փետրվարի 8-ի ԿԸՀ կայացրած որոշման համաձայն՝ Նուբարաշենի ՔԿՀ-ում ընտրական գործընթացը մեկնարկել է առավոտյան 10.00-ին , իսկ մյուս 6 ՔԿՀ-ներում՝ երեկոյան 17.00-ին:
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի խոսքով՝ ժամը 18.30-ի դրությամբ արդեն քվեարկել է 978 կալանավոր: