19/02/2013 09:21
Մեկնարկելու է պաշտոնաթողությունների շքե՞րթը
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան:
Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն լինելու:
Թերթի աղբյուրների տեղեկացմամբ` հրաժարականի շքերթը կմեկնարկի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հարց է ուղղել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս պատասխանել է. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»: