20/02/2013 15:45
ՊԵԿ նախագահ. Carrefour-ը կմտնի Հայաստան
«Որքան տեղյակ եմ` Carrefour-ի մուտքը քննարկվում է պատկան մարմիններում. կարծում եմ, որ այն կմտնի Հայաստան»,- այսօր լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հարցին, թե խոչընդոտո՞ւմ են Carrefour-ի մուտքը Հայաստան, պատասխանեց. «Մամուլում շատ հրապարակումներ կան»:
Նա նաև նշեց, որ որքան տեղյակ է՝ կառավարությունը ևս դրական է տրամադրված Carrefour-ի մուտքի նկատմամբ և դրա հետ կապված կա վարչապետի հանձնարարականը:
«Հայտարարում եմ՝ մենք ոչ մի դաշտում` մաքսայինում, սահմանափակումներ չունենք, բացի կառավարության համապատասխան որոշումից. եթե որևէ մեկը հայտարարի, որ մաքսայինում խոչընդոտի է հանդիպում որևիցե ապրանքատեսակ ներմուծելու ժամանակ` ես պատրաստ եմ հասարակական քննարկման»,- ասաց ՊԵԿ նախագահը: