20/02/2013 09:37
Եվրոպացին Հայաստանում փողոցն անցնում է հայավարի
«Հայկական ժամանակն» իր առաջին էջում զետեղել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքը դիտարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինին Երևանի փողոցներից մեկը հատում է միանգամայն ոչ օրինական ճանապարհով. անցնում է հետիոտնի համար չնախատեսված մասով` խախտելով երթևեկության կանոնները, ստեղծելով վթարային իրավիճակ, խոչընդոտելով երթևեկությունը...:
Մի խոսքով, փողոցն անցնում է լրիվ հայավարի, մի բան, որ չի անի որևէ եվրոպական երկրում: