21/02/2013 16:26
Ներմուծվող ռիսկային սննդամթերքի ցանկը գլխավորում է միսն ու մսամթերքը
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին որոշման նախագիծն այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց կառավարության հաստատմանը:
Ըստ նրա՝ նախագծով կսահմանվի ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշները, միջազգային ստանդատների համապատասխանությունը և ներմուծման ժամանակ հսկողությունը:
Նախագծով սահմանված է ռիսկային սննդամթերքները, որոնց ցանկը գլխավորում է միսն ու մսամթերքը, այնուհետև` թռչնամիսը, ձուկն ու ձկնամթերքը, կաթն ու կաթնամթերքը, պաղպաղակը և այլն:
Գործադիրը հավանություն տվեց նախագծին: