22/02/2013 15:21
ԱԳՆ-ի շենքը կարող եք աճուրդով գնել մարտի 5-ին
Պետական գույքի կառավարման վարչությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է աճուրդի. Վաճառվում է Արտաքին գործերի նախարարության շենքը:
Աճուրդը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 12:30-ին, Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ում, Երևան, Դ. Անհաղթ 23:
ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասը:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով ՀՀ դրամ.
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Նշենք, որ նախապես որոշվել էր, որ շենքի գնորդը «Տանգո» ընկերությունն է, որը պատկանում է հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, հետո կառավարությունը միտքը փոխեց և որոշեց աճուրդ հայտարարել և շենքը վաճառել 51 270 840 ԱՄՆ դոլարից ավելին առաջարկողին: