22/02/2013 09:37
Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին երեք սցենար է առաջարկել
«Հրապարակ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում: Ինքը Րաֆֆուն ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.
1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բևեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը և ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:
2. Րաֆֆին և իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի` պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:
3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»: «Մտածիր»,-ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն: ԳՄ-ին Սերժ Սարգսյանն ասել է` մենք խնդիր չունենք, թող որոշեն, գան-ասեն, երեք սցենարներին էլ պատրաստ ենք:
Սակայն, դատելով նրանից, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ապա կոչ արել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին` միավորվել իրեն, որ միասին շարունակեն պայքարը, հակված չէ ընդունել միասին աշխատելու առաջարկը»:
Թերթի հետ զրույցում «Ժառանգականներն» էլ էին ռադիկալ տրամադրված և գտնում էին, որ դժվար թե իրենք մտնեն կոալիցիա: